Խորհրդարանն արտահերթ նիստով 66 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց 2019թ-ի պետական բյուջեի նախագիծը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց կառավարությանը ընդունված բյուջեի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ 2019թ-ի բյուջեով գործադիրը նախատեսում է 4,9% տնտեսական աճ ապահովել։

Արտահերթ նիստին ներկա էր հրաժարական ներկայացրած կառավարության կազմը։

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ մյուս փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մինչ քվեարկությունն ասացին, որ չնայած խմբակցությունն ունի կողմ քվեարկելու որոշում, սակայն իրենք դեմ են քվեարկելու։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝ խմբակցության որոշ անդամներ ազատ են իրենց քվեարկության հարցում։