Ֆրասնիայում «Էլեանոր» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի: Այդ մասին, հայտնել է 24 heures հրատարակությունը: Ավելի վաղ հաղորդվել էր փոթորկի հինգ զոհերի և 25 տուժածների մասին:

Ինչպես գրում է հրատարակությունը, հունվարի 7-ին գետում հայտնաբերվել է այն 80-ամյա տղամարդու մարմինը, որն ավելի վաղ անհայտ կորած էր համարվում: Ֆրանսիան պատուհասած «Էլեանոր» փոթորիկն իր հետ բերել էր տեղատարափներ, ինչի հետևանքով Սենայի ջրի մակարդակը բարձրացել էր ավելի քան երեք մետրով:

Հեղեղման սպառնալիքի կապակցությամբ Փարիզում հայտարարվել էր վտանգի դեղին մակարդակ:

Իշխանությունները փոթորկի հասցրած վնասները գնահատել են 200 մլն եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: