Նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների 98,2 տոկոսի հաշվարկի արդյունքներով անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,6 տոկոս ձայներ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ին։

Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում էր ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ» շարժումը, ստացել է 40,4 տոկոս ձայն։

Ֆրանսիայում ծնված նախկին դիվանագետ Զուրաբիշվիլին, ում աջակցոմ էր Վրացական երազանք իշխող կուսակցությունը, հանդես է գալիս Արևմուտքի ու Մոսկվայի միջև հավասարակշռված մոտեցման կողմնակից։

Վաշաձեի աջակիցները բողոքում են ընտրություներում խախտումներից, այդ թվում ընտրողներին «գնելուց» ու կոչ են անում դուրս գալ ցույցերի։

Սա վերջին անգամ է, որ Վրաստանում նախագահի ուղիղ ընտրություն է տեղի ունենում։ Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, որով անցում է կատարվում խորհրդարանական կառավարման, նախագահի պաշտոնը դառնալու է ավելի ներկայացուցչական։