Լոնդոնում նախօրեին ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը: Նորվեգացի գրոսմայստեր 27-ամյա Մագնուս Կարլսենը չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում 3:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և երրորդ  անգամ պահպանել  շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նա կրում է 2013թ-ից:

Թայ-բրեյքը նշանակվել էր 12 դասական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո: Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո է: Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:

Առաջին անգամ  նորվեգացի շախմատիստը տիտղոսը պահպանել է 2014թ-ին` հաղթելով Վիշվանատան Անանդին, երկրորդ անգամ 2016թ-ին՝ հաղթելով Սերգեյ Կարյակինին: