94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը։ Լուրը հաստատել է նախկին նախագահի ներկայացուցիչը։

Բուշ-ավագը մահացել է կնոջ՝ Բարբրա Պիրսի մահվանից կես տարի անց։

Ջորջ Գերբեր Ուոկեր Բուշը ծնվել է 1924թ-ի հունիսի 12-ին Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993թթ-ին: Նա ԱՄՆ 41-րդ նախագահն էր։