Հնդկաստանի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝ Jet Airways-ը, չեղարկել է դեկտեմբերի 2-ի և 3-ի համար ծրագրված չվերթներից 14-ը, քանի որ օդաչուներից շատերը հրաժարվել են աշխատանքի գալ, հայտնելով, որ իրենց շատ վատ են զգում, ու դա պայմանավորված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու փաստով:

Ընկերությունն օգոստոսից սկսած չի վճարել օդաչուների, ինժեներների ու մյուս մասնագետների աշխատավարձերը, ինչը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով:

Հայտնի է, որ օդաչուները գրավոր դիմել են Ավիացիայի ազգային ընկերակցության տնօրենին՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում այլևս այս կերպ աշխատել:

Մինչդեռ ընկերությունը ներողություն է խնդրել չեղարկված չվերթների ուղևորներից՝ խոստանալով լուծել աշխատակիցների չվճարված աշխատավարձերի հարցը: