«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ սահմանապահ հատվածում ժողովուրդը պետք է զինված լինի:

«Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի, և հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ զենք հասկացողությունը «սուրբ հասկացողություն է», որից տարիներ շարունակ հայ ժողովուրդը զրկված է եղել։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչը նաև հավելել է, որ դրան, կարծես թե, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է համաձայն:

«Մենք տեղյակ ենք, որ այս ամիսների ընթացքում ներքին զորքերից գումարտակ առ գումարտակ սկսել են սահմանապահ զինված ուժերին օժանդակողի դերում լինել: Ես ունեմ տեղեկություն, որ այդ պատճառով ներքին զորքերից հազարավոր մարդիկ դուրս են եկել»,- ասել է նա: