Սպիտակ տունը կոչ է անում Եվրոպային Իրանի դեմ նոր և կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ կապված բալիստիկ հրթիռների Իրանի ծրագրերի հետ:

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը հերքել է Իրանի պնդումներն այն մասին, որ իր հրթիռային ծրագիրը կրում է պաշտպանողական բնույթ։ Նրա խոսքով՝ Իրանի կողմից հրթիռային սպառազինության հետագա զարգացումն ու փորձարկումը սպառնալիք է տարածաշրջանի համար և հակասում է ՄԱԿ ԱԽ պահանջներին։