Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, Չիլիում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Չիլիի փրկարարական ծառայությունը:

«Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ Սան Անտոնիոյից 17 կմ հարավ-արևելք ընկած հատվածում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է Արտակարգ իրավիճակների ազգային ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Սանտյագոյում, ինչպես նաև Կոկիմբո, Վալպարաիսո, Օ'Հիգինս և Մաուլե շրջաններում: Ցունամիի վտանգ չի հայտարարվել, ավերածությունների ու տուժածների մասին ոչինչ չի հաղորդվել: