«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Կուսակցությունը իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրում է Երևան քաղաքում փակցվող նմանօրինակ պաստառների վրա, որոնք ատելության քարոզ են պարունակում և թիրախավորում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներին։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ իրականացնել քննություն և ապահովել օրինականության հաստատումը, հակառակ պարագայում կդիտարկենք իրենց կողմից քաղաքական շահագրգռվածության դրսևորում»։