Աշխարհում առաջին լողացող սուպերմարկետն է բացվել Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) ափին՝ Ջումեյրայի շրջանում: Ինչպես գրել է Arabian Business հրատարակությունը, ձեռնարկիչ Մաջիդ ալ Ֆութթայմը խանութը Carrefour Bites and More բրենդի ներքո բացել է Aqua Pod լաստի վրա, որը պատրաստ է սպասարկելու բոլոր զբոսաշրջիկներին և Էմիրությունների բնակիչներին։

Շաբաթական վեց օր ժամը 10:00-18:00 այն կընդունի պատվերներ և գնումները կհասցնի զբոսանավեր ու լողափեր: Ոչ մեծ և շարժունակ լողացող միջոցների տերերը կարող են ինքնուրույն հասնել «լաստի խանութ» և անհրաժեշտ ամեն ինչ ձեռք բերել լողացող գերվաճառատան պատուհանից:

Aqua Pod տախտակամածը շարժվում է կուտակչային մարտկոցներով աշխատող շարժիչի հաշվին, որպեսզի նվազագույնի հասցնի շրջակա միջավային պատճառվող վնասը: Բացի դրանից, տախտակամածը հանդերձված է ինովացիոն համակարգով, որը հավաքում է ծովում գտնվող աղբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: