ՀՀԿ ցուցանիշը ԱԺ ընտրություններում արտահայտում է այն իրողությունը, որը կլիներ նաև նախկինում, եթե երկրում ազատ ընտրություններ լինեին։

Այս մասին է հայտարարել «Իմ Քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Մենք միշտ ասում էինք, որ եթե ՀՀ-ում լինեն ազատ ընտրություններ, ՀՀԿ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը կամ կղեկավարի դժվարությամբ» - նշել է նա։

Խոսելով ցածր մասնակցության մասին, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն և ընտրողների ցուցակների ճշգրտման անհրաժեշտություն կա։

«Այս անգամ քաղաքացին գնացել կամ նույնիսկ չի գնացել սեփական ազատ ընտրությունից ելնելով», - ասել է Փաշինյանը

«Ռեյթինգայինի հետ կապված խնդիրներ կան։ Պետք է այդ խնդիրները քննարկենք։ Մեր առաջարկած ԸՕ-ում այն վերացվում էր», - հիշեցրել է նա, նշելով, որ հարցը կքննարկվի ավելի հանգիստ պայմաններում։