Իտալիայի և Գերմանիայի ոստիկանությունը շուրջ 200 մարդ է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիական խմբավորման դեմ համատեղ գործողությունների շրջանակներում:

Այդ մասին հունվարի 9-ին հայտնել են Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները:

Կարգի պահապանները գործողություն են իրականացրել Ֆարաո և Մարինկոլա կլանների դեմ, որոնք երկու երկրներում գործում էին զանազան ոլորտներում, այդ թվում՝ գինու և պարենային արդյունաբերության բնագավառում, ինչպես նաև ունեին աղբահավաքման ձեռնարկություններ: Նշվում է, որ ոստիկանները համատեղ գործողության ընթացքում երկու երկրներում մաֆիականներից առգրավել են գրեթե 50 միլիոն եվրոյի ակտիվներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: