2018թ-ին 11 ամսում Հայաստանի պետական կայքերի վրա 3 մլն հաքերային հարձակման փորձ է արվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանը` հավելելով, որ դա աննախադեպ մեծ թիվ է։

Խոսքը պետական հաստատությունների կայքերի մասին է, որոնք պահպանվում են ԱԱԾ կողմից։

Ծառայության մասնագետները հաքերային հարձակումների աճը բացատրում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով։ Քինակցյանը նշել է, որ տեխնիկական միջոցներով կանխվել են այդ գրոհները։

Հաքերային հարձակման փորձերը հիմնականում Ադրբեջանից են, բայց կան նաև այլ երկրներից, օրինակ՝ եվրոպական։