Երեկ մոտ 10 հազար մարդ է դուրս եկել Բուդապեշտի փողոցներ` բողոքելով Հունգարիայի աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք ընդունվել են անցած շաբաթ: Ցույցը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Նոր օրենսդրության քննադատները փաստաթղթում ամրագրված աշխատանքային չափանիշները ստրկացուցիչ են համարում:

Վարչապետ Վիկտոր Օրբանի ընդիմախոսները նրան մեղադրում են օրեցօր ավելի ավտորիտար կառավարման մեջ: