Ադրբեջանի ԱԳ նախարար՝ Էլմար ՄԱմեդյարովն ասում է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգությունը և բարձր մակարդակի ինքնավարման իրավունք տալ․

«Մեր երկիրը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, ինչպես ապահովում է իր քաղաքացի այլ էթնիկ խմբերի անվտանգությունը»,- ասել է Էլմար Մամեդյարովը:

Նախարարը նշել է՝ Բաքուն պատրաստ է «բարձր մակարդակի ինքնավարության իրավունք տալ նրանց՝ Ադրբեջանի միջազգայնորերն ճանաչված սահմանների շրջանակում»: