ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել ութ ընկերության:

Դրանք են «Կասկադ-Միրտեկ» ՓԲԸ-ն, «Տեֆֆի» ՓԲԸ-ն «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն, «Սանտա Մոնիկա» ՍՊԸ-ն, «Վելվիո» ՍՊԸ-ն, «Եվրո Տրակ» ՍՊԸ-ն, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն:

Ընկերությունները տարբեր ոլորտներում միասին իրականացնելու են ավելի քան 23.8 մլրդ դրամի կամ մոտ $50 մլն-ի ներդրում:

Ներդրումային ծրագրերի շրջանակում կստեղծվի 541 աշխատատեղ: