Իրանը և Ռուսաստանը մոտ ապագայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին Mehr գործակալությանը փոխանցել է իրանցի ծովակալ Հոսեյն Խանզադին` նշելով, որ երկու երկրները մտադիր են Կասպիցի ավազանում «մարտավարական զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև փրկարարական և հակածովահենային համատեղ գործողություններ մշակել»:

Իրանցի զինվորականի խոսքով` «Կասպիական ավազանի բոլոր երկրները դեմ են արտաքին ուժերի ռազմական ներկայությանը այս տարածաշրջանում»:

Նշենք, որ Մոսկվան և Թեհրանը Կասպից ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել նաև 2015 և 2017 թվականներին: