Ռուսաստանը և ԱՄՆՍիրիայի հարցով հանդիպումներ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Գազետա․ռու-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին։

Նրա խոսքով, դա տեղի կունենա մոտ օրերս։

«Այդ հանդիպումների մասին միշտ չէ, որ բարձրաձայնվում է։ Հանդիպումներ տեղի են ունենում տարբեր հարցերի շուրջ, այլ թեմաներով ևս մոտ ապագայում կլինեն»,- ասել է Ռյաբկովը։

Նա ընդգծել է, որ սիրիական հակամարտությանն առնչվող այս կամ այն հարցի շուրջ հանդիպումներ տեղի են ունենում մշտապես։