Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես», - գրել է Փաշինյանը։