ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը այցով հունվարի 28-29-ին Երևանում է, քննարկելու Հայաստանի բարեփոխումների ճանապարհին ԵՄ աջակցությունն ու տարածաշրջանում երկրի շարունակական ներգրավվածությունը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին ու պատրաստ ենք աջակցել երկրում բարեփոխումներին՝ բարելավելու քաղաքացիների կյանքը։ Արևելյան գործընկերությանը Հայաստանի հանձնառությունը վճռական է մեզ համար և մենք կշարունակենք խրախուսել այն՝ տարածաշրջանային համագործակցության, բարգավաճման ու կայունության համար։ Սա հատկապես կարևոր տարի է, քանի որ մենք նշում ենք Արևելյան գործընկերության 10-ամյակը»,- այցից առաջ ասել է Հանը։

Հանձնակատարը Երևանում հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կառավարության նոր անդամներին՝ ներառյալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։