Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի եղել և չի լինի:

«Մեր հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն այդ ուղղությամբ իրավական, քաղաքական և բոլոր այլ տեսակետներից: Մեր տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բնակացությունների առարկա»,- ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը զուգահեռաբար ավելացնում է իր տնտեսական և ռազմական հզորությունը:

Նա հղում է արել նաև «Նախիջևանի հաջողությամբ իրականացված գործողությանը»: