Ինդոնեզիայի ափերի մոտ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 35 կմ խորության վրա՝ Ամահայ բնակավայրից 203 կմ արևելք: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 07:36-ին (երևանյան ժամանակով ժամը՝ 11:36-ին):

Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր, տուժածներ ու ավերածություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: