ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարությունն Արցախի հանրակրթական մի շարք դպրոցների ուսուցիչների թափուր աշխատատեղերի համար հայտարարել է մրցույթ:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր. հարցաշարերը հաստատված է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից: