Վինսենտ Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով, որոնք հնարավոր է եղել որոշել մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, հաղորդում է նկարչի Ամստերդամի թանգարանը:

1886 թվականի «Մոնմարտրի քարհանքով բլուրը» նկարը նախկինում պահվում էր Van Vlissingen արվեստի ֆոնդում և համարվում էր անհայտ հեղինակի ստեղծագործություն:

Նրա պատկանելիությունը պարզել են Վան Գոգի թանգարանի մասնագետները, որոնք վերլուծել են նկարների թեմաները, ոճը, տեխնիկան և օգտագործվող նյութերը: Նախկինում այդ աշխատանքը երբեք չի ցուցադրվել և չի ընդգրկվել Վան Գոգի ստեղծագործությունների ալբոմների և կատալոգների մեջ:

Վան Գոգին վերագրվող մեկ այլ նկար, պահվում էր թանգարանի ֆոնդում: Այժմ երկու ստեղծագործությունները ցուցադրվում են Հոլանդիայի Լարեն քաղաքի Ուիլյամ Սինգերի թանգարանում, ասել են Վան Գոգի Ամստերդամի թանգարանում: