«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահին, «Իմ քայլը» և «Բարգաված Հայաստան» խմբակցություններին եմ ուղարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակված՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հիմնավորումները»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ::

Պատգամավորը նաև առաջարկ է ներկայացրել նախագծի շուրջ միասնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: