Պակիստանը հնդկական ռազմական 2 ինքնաթիռ է խոցել
Պակիստանը հայտարարել է 2 հնդկական ռազմական ինքնաթիռ խոցելու մասին: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը:
Ինքնաթիռները խոցվել են Քաշմիրի օդային տարածքում, որը վերահսկում է Պակիստանը: Պակիստանի զինվորականները պնդում են, որ հնդկական ինքնաթիռները կրկին ներխուժել են Պակիստանի օդային տարածք՝ խախտելով վերահսկողության գիծը, որը բաժանում է Քաշմիրը, իսկ հարվածները հասցվել են ի պատասխան այդ գործողությունների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Գաֆուրի, ինքնաթիռներից մեկն ընկել է Քաշմիրի պակիստանյան տարածքում, իսկ մյուսը՝ հնդկական կողմում: Գեներալը նշել է, որ հնդկացի օդաչուն ձերբակալվել է:
Միևնույն ժամանակ հնդկական ԶԼՄ-ները գրում են խոցված պակիստանյան ռազմական ինքնաթիռի մասին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում