Փետրվարի 27-ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասում վթարի է ենթարկվել Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը: Կան տուժածներ, հայտնում է Inteрfax-ը ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Օլեգ Դեգտյարյովի վրա հղումով:

Միկրոավտոբուսում եղել է 5 ուղևոր և վարորդը, բոլորը տուժել են վթարից:

«Վթարը տեղի է ունեցել «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրում, «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը շրջվել է»,- ասել է Դեգտյարյովը: Նա հավելել է, որ տուժածները՝ 3 տղամարդ և 3 կին, տեղափոխվել են Նեվիննոմիսսկ քաղաքի հիվանդանոց:

Դեգտյարյովը հայտնել է նաև, որ կապ է հաստատվել տեղի հայ համայնքի հետ:

Համաձայն շրջանառվող լուրերի՝ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: