Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել, այս անգամ էլ նա դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին:

Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Նշենք, որ այս ընթացքում Քոչարյանը 5 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, երկրորդը՝ Սիլվա Համբարձումյանի, մյուս 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ: