Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն:

Նշենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով 2018թ-ի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր:

2019թ-ի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: