Մարտի 3-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամ են:

Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնել իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար: