Այսօր Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 14:00-20:00 ճանապարհահատվածը փակ է լինելու:

Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: