Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար.

• «Վեգա» խանութ-սրահների ցանց
• «Զիգզագ» խանութների ցանց
• «Վեստա» խանութների ցանց
• «ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» խանութների ցանց
• «Վենուս էլեկտրոնիկ» խանութ սրահ
• Իդեալ համակարգի խանութ-սրահներ
• «Դոմուս» հիպերմարկետ
• «Նոր Տուն» խանութների ցանց
• «Էլդորադո» հիպերմարկետ
• «Բեկո» խանութների ցանց
• «Ֆորտունա Թրեյդ» ՍՊԸ

Ամերիաբանկն ապառիկի գծով համագործակցում է ավելի քան 100 ընկերության հետ: