Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական իրավախախտումը հուշարձանների նկատմամբ:

Ցավոք՝ հասարակության մեջ մի փոքր զանգված կա, որը սեփական տգիտության ձեռքը կրակն է ընկել: Մեր մշակութային ժառանգությանը վնաս հասցնելու ցանկացած դրսևորում իմ կարծիքով բնորոշ է միայն թշնամուն: Չգիտեմ, թե ինչ են մտածում հուշարձանի վրա գրելով, նկարելով կամ ներկելով... Երևի կատարողների նկատմամբ ամենախիստ պատիժը կիրառելու դեպքում դաս լինի մյուսներին: ՊՈԱԿ-ը երկու իրավախախտման փաստով էլ դիմել է իրավապահներին»: