Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն:

Նա ասել է, որ այդ ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են:

«Դուք սեփական աչքերով տեսաք, որ այլ սրճարանների աշխատակիցները եկել էին իրենց մոտ աշխատանք առաջարկելու, սակայն տեսաք ինչպես վերաբերվեցին այդ մարդկանց: Սարյանի, Կասկադի սրճարանների աշխատակիցները եկել աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ, հստակ ուղղորդված են», - ասել է թաղապետը:

Նա նաև նշել է, որ բոլոր սրճարաններն ունեն իրենց այն հատվածը, որը չի ապամոնտաժվելու:

«Այս սրճարանների տերերը գերշահույթ են ստանում, և որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու: Ավելին, մենք հնարավորություն ենք տվել զբոսայգու աղեղաձև հատվածում իրենց գործունեությունը շարունակելու», - ասել է նա: