Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի՝ նրան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելու բողոքը:

2018թ-ի հոկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը:

Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում, ապա մերժվելուց հետո՝ Վերաքննիչ դատարանում։