Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նոր զորամաս է բացել է Հայաստանի հետ սահմանին: «Ղազախ» զորամասը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում:

Զորամասի բացմանը Գուլիևը հատուկ ընդգծել է ադրբեջանցի սահմանապահների ծառայությունը ՀՀ հետ սահմանին «պետսահմանի ամբողջականության ապահովման տեսակետից», հայտնում է Interfax.az-ը:

Գուլիևը նաև շրջել է մարտական հենակետերում: