Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,- ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում:

Մինչ նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի սենատի խոսնակ Կասիմ Ժոմար Տոկաևը:

Նշենք, որ Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990թ-ից, 2015թ-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: