Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 20-ին ստանձնել Է հանրապետության նախագահի պաշտոնը:

Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաևը նախագահի երդում Է տվել երկրի ժողովրդին:

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»,- ասել Է Տոկաևը:

Նա Ղազախստանի նախագահ Է դարձել ընտրված նախագահի լիազորությունների մնացած ժամանակահատվածում, որը լրանում Է 2020թ-ի ապրիլին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը, որը երկիրը ղեկավարել Է գրեթե 30 տարի, հայտարարել Է, որ մարտի 20-ից վայր Է դնում Ղազախստանի նախագահի իր լիազորությունները:

Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: