Ավստալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ։ Նա առաջին ընտրված կին վարչապետն է։

Նա ասել է, որ հպարտ է, որ նահանգը քվեարկել է ի օգուտ կնոջ, և մեկի, որ ունի «երկար ազգանուն»։

Հիշեցնենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը զբաղեցնում է այդ պաշտոնը 2017թ-ից։ Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության ղեկավարը հրաժարական էր տվել, և Նա միաձայն ընտրվել էր Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: