«Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ փորձում են արգելափակել Տիգրան Մեծ պողոտան:

Նրանք ավելի վաղ բողոքի ակցիա էին սկսել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու պահանջով:

Ղազարյանին տեղափոխում են կալանավայր: Աշխատակիցները փորձում են խոչընդոտել:

Ժամը 11:40-ի դրությամբ Ղազարյանին տեղափոխող մեքենան հեռացել է դատարանի շենքի մոտից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը $7 մլրդ դրամի հարկ է թաքցրել:

Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է: