Խորհրդարանի շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել, հայտնել է Factor.am-ը:

Ակցիայի մասնակիցներից մեկին դուր չի եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը:

«Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով:

Ակցիայի մյուս մասնակիցները փորձել են հեռացնել նրանց միմյանցից:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսել է տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։

Հայկազ Մակարյանը հայտնի է նաև իր ակցիաներով՝ ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո), և ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի: