Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսակետ են սկսել շրջանառել, ըստ որի՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ավտոմատ կնշանակի, որ պատերազմի արդյունքում Հանրապետությանը միացված շրջաններն անհապաղ հանձնվելու են Ադրբեջանին, իսկ անկախ կարգավիճակն արցախահայերին կտրվի ԼՂԻՄ սահմաններում: Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել՝ խնդրի խաղաղ կարգավորման այլ բանաձև կա մշակված, որն Արցախի ներկայիս տարածքը պահպանելու համար անհրաժեշտ իրավական ու քաղաքական նախադրյալները պարունակում է: Այնպես որ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը պետք չէ կապել տարածքային կորուստների պարտադիր լինելու խնդրի հետ»։