ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուգում, ԵԽԽՎ ընդլայնված նիստում ելույթի ժամանակ հայտարարել է․

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի ՀՀ, ԼՂՀ ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Նա հավելել է, որ սա այն բանաձևն է, որը կտա հնարավորություն հասնել լուծման, սակայն, ցավոք, նման արձագանք չենք լսում Ադրբեջանից:

«Ալիևի հետ կարողացել ենք կառուցողական ու դրական երկխոսություն սկսել, բայց դա բավարար չէ: Շատ կարևոր է, որ երկխոսություն լինի հանրությունների միջև ու պատրաստենք հանրությունները խաղաղության, ոչ թե պատերազմի։

Վերջերս ասացի, որ նման հարթակ կարող են լինել սոցցանցերը, ուր, ցավոք, հայհոյանքների լեզվով են խոսում։ 30 տարում կարող էինք հասկանալ, փորձել գտնել այն պատճառներոը, որ խանգարում են մեզ լինել հասկանալի»,- ասել է Փաշինյանը։