Իսպանական Բուրգոս քաղաքի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասվում է քաղխորհրդի Twitter-ի էջում:

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդությանը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ էր քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։