SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, հայտնում է shantnews.am-ը:

Վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին sutNikol նշումներով:

Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախաձեռնության անդամներին արդեն ազատ են արձակել: