Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է․

«Չպետք է բացառել, որ այն պահն էլ հասունանա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն դիմի Ադրբեջանի ժողովրդին»։

Գրիգորյանն ընդգծել է՝ այն միջավայրը, որն այսօր Հայաստանում ստեղծվել է, ավելի մեծ վստահություն է ստեղծում, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի ինքնավստահ քայլել և նաև միջազգային քաղաքականություն վարել։

«Կարող է ոչ միայն թարգմանչի միջոցով դիմել, հնարավոր է այսպիսի տարբերակ էլ՝ հնարավոր է նաև ադրբեջաներենով դիմի, եթե այսքան կարճ ժամանակում այլ լեզուներ է սովորել, հնարավոր է նաև այդ տարբերակը, բայց, ինչ վերաբերում է ժողովուրդների հետ խոսելուն, դեռ այդ պահը չի հասունացել, բայց հնարավոր է, որ այդ պահն էլ հասունանա, չպետք է բացառել նման տարբերակը, որովհետև այն միջավայրը, որը Հայաստանում է ստեղծվել և այն ամբողջ կառավարման համակարգը, որը Հայաստանում է, ավելի մեծ վստահություն է ստեղծում, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի ինքնավստահ քայլել և նաև միջազգային քաղաքականություն վարել», - ասել է Անվտանգութան խորհրդի քարտուղարը։

Նրա համոզմամբ, սա լիդերների մակարդակով կամ երկրի առաջնորդների մակարդակով լուծվող խնդիր չէ։