Աշխարհում ամենամեծ՝ Stratolaunch ընկերության ինքնաթիռն իրականացրել է առաջին ցուցադրական թռիչքը։ Stratolaunch-ի նորությունը Կալիֆորնիայի երկնքում է։ Լենտա․ռու-ի հաղորդմամբ, հսկայի թևերի չափը 117 մետր է։ Ինքնաթիռի երկարությունը 73 մետր է, ունի վեց շարժիչ, կարող է օդ բարձրացնել 226 տոննա բեռ։ Նրա հիմնական խնդիրը պետք է լինի թռչող ապարատները տիեզերք հասցնելը։

Նշենք, որ Stratolaunch Systems հիմնադրվել է 2011 թվականին։