Տեսանյութի հերոսը երաժիշտ Արամ Գալստյանն է՝ մանկապատանեկան նվագախմբերի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։

Արամը միաժամանակ դասավանդում է 3 կրթական հաստատություններում։ Ունեցել է ավելի քան 300 աշակերտ։

Նշենք, որ Հայաստանի մանկապատանեկան նվագախմբերի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Արամի հայրը՝ Մանվել Գալստյանը (1958-2013)։

Ներկայացնում ենք ձեզ տեսանյութ, որը փոխանցում է «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ը։