«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» անունը կրող ցուցասրահի բացումը տեղի է ունեցել 2001թ-ի մայիսի 1-ին: Այդ նշանավոր օրը կազմակերպված անդրանիկ ցուցահանդեսը նվիրված էր վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործություններին:

Ցուցասրահի գոյությամբ ինստիտուտի ստեղծագործական և մանկավարժական կյանքն առավել լիարժեք ու բովանդակալից է դարձել։ Տնօրեն Իրինա Իսաբեկյանի, արվեստաբաններ՝ Մհեր Իսաբեկյանի և Լիանա Խաչատրյանի ակտիվ գործունեության շնորհիվ պարբերաբար ներկայացվում են դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ժամանակակից այլ արվեստագետների ստեղծագործությունները, կազմակերպվում են թեմատիկ, խմբակային, ինչպես նաև արտերկրի արվեստագետների ցուցահանդեսներ: